«Մեծամոր»  պատմահնագիտական թանգարանում  հյուրընկալվել  էր  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան  Ջոնաթան Լաքոտը։ 

«Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական  միջավայրի  պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊՈԱԿ-ի  տնօրեն Արա  Թարվերդյանի և տնօրենի  տեղակալ  Արկադի  Օսիպովի  ուղեկցությամբ  բարձրաստիճան  հյուրը շրջել է արգելոց-թանգարանում՝  ծանոթացել  Մեծամորի  հնավայրի պատմությանը,  պեղումների  արդյունքում  հայտնաբերված  ու  արգելոց-թանգարանում ցուցադրվող  հնագիտական  հարուստ  նյութին։

Արա Թարվերդյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպանին է նվիրել ՊՈԱԿ-ի հրատարակած «Մեծամոր» գրքույկը։

Ջ․ Լաքոտը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր ու բովանդակալից էքսկուրսիայի համար։