Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 22-ի նիստում հարկային արտոնություն տվեց «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը կազատվի գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացման համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

Ներմուծվող հումքը և սարքավորումները օգտագործվելու են պաշտպանիչ բալիստիկ զինվորական սաղավարտների, զրահակի բաճկոնների և հատուկ հակաջերմատեսիլային տակտիկական հանդերձանքների, կապի խզման և բլոկադայի կապսուլաների, որսորդական, տակտիկական և ռազմական նշանակության, զենքերի օժանդակ դետալների, կրակային թիրախների և պարագաների արտադրություն համար։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2․3 մլրդ դրամի ներդրում հումքի, իսկ մնացած մասը՝ սարքավորումների ձեռքբերման համար։

Կստեղծվի 12-16 նոր աշխատատեղ` մինչև 304,000 դրամ միջին աշխատավարձով։