ԵՄ-ն կքննարկի «Հյուսիսային հոսք-2» գազատարի շուրջ ԱՄՆ-ի եւ Գերմանիայի միջեւ գործարքը: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը «չի ներկայացնում ԵՄ ընդհանուր շահերը»:

«Մենք դա կքննարկենք ԵՄ երկրների եւ մեր հարեւանների, այդ թվում՝ Ուկրաինայի հետ», - հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը հերթական ճեպազրույցի ժամանակ՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը եւ Բեռլինը խոստացան մեղմել գազատարի առաջացրած անվտանգության սպառնալիքը, հաղորդել է Reuters-ը:

Եվրահանձնաժողովը նաեւ ողջունել է Գերմանիայի հանձնառությունը` կիրառել «էներգետիկ ոլորտում ԵՄ օրենքի ոգին եւ տառը»` հաշվի առնելով Ռուսաստանից ավելի շատ էներգետիկ անկախություն ձեռք բերելու ԵՄ ջանքերը: