Մանդատների հանձնումը տեղի է ունենում ԿԸՀ-ի կողմից արձանագրության հաստատմամբ, որը տեղի ունեցավ այսօր, իսկ մանդատների հանձնումը որպես տեխնիկական գործընթաց, որեւէ պարտադիր կանոնակարգում չունի: Այ մասին այսօր՝ հուլիսի 22-ին, ԿԸՀ արտահերթ նիստըից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Թե ինչ եղանակով կլինի մանդատների փոխանցումը, հիմա քննարկվում է: Ինչ եղանակ էլ ընտրվի մանդատների փոխանցման, հրապարակային կիրազեկվի: Տեսնենք, ինչպես կլինի կազմակերպել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ որոշ պատգամավորներ այս պահին կալանավորված են, Մուկուչյանը նշեց, որ դա խոչընդոտ չէ իրենց մանդատները ստանալու համար:

Նշենք, որ մասնավորապես, խոսքը «Հայաստան» դաշինքի նորընտիր պատգամավորների մասին է, մասնավորապես, Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի: