ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետախոսով քննարկել են ռուս-հայկական համագործակցության արդի հարցերն առեւտրա-տնտեսական, էներգետիկ, հումանիտար եւ այլ ոլորտներում։

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ «Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Քննարկվել է նաեւ տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի արգելափակման թեման։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների մասին, նշված է հադորդագրության մեջ։