Tesla-ի եւ SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հաստատել է , որ կրիպտոարժույթ ունի եւ պահում է այն երկարաժամկետ հեռանկարի համար, հաղորդում է CNBC-ը:

Չնայած նրան, որ Մասկը հստակ գումար չի նշել, սակայն ասել է, որ բիթքոինն իր խոշոր կրիպտարժութային ներդրումն է՝ բացի էֆիրիումից եւ դոգքոինից:

«Եթե բիթքոինի գինն ընկնի, ես կկորցնեմ գումարը: Ես չեմ հավատում գների բարձրացմանն ու վաճառքին կամ նման մի բան: Ես ցանկանում էի, որպեսզի բիթքոինը հաջողի»,-ասել է նա: