Պերուի իշխանությունները ձերբակալել են ավազակախմբի, որը դրամ էր շորթում COVID-ով հիվանդների հուսահատ հարազատներից պետական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի մեկ մահճակալի համար։

Դատախազ Ռեյնալդո Աբիայի խոսքով՝ ձերբակալվել է ինը մարդ, այդ թվում Լիմայի Գիլյերմո Ալմենարա Իրիգոյենի հիվանդանոցի աշխատակազմը, որը պետք է անվճար բուժօգնություն ցուցաբերեր, տեղեկացնում է   Reuters-ը։

Աբիան նշել է, որ ոստիկանությունը բողոք է ստացել մի մարդուց, որը տեղեկացրել է, որ իրենից պահանջել են մոտ 21 000 դոլար, որպեսզի հիվանդանոցում ապահովեն մահճակալ COVID-ով հիվանդ իր եղբոր համար։

Ավազակախումբը հայտնի է որպես «Սեւ հրեշտակներ», տեղեկացնում է Rio Times-ը։

COVID-ի լյամբդա տեսակից խիստ տուժած Պերուում COVID-ից ամենաբարձր մահացությունն է աշխարհում 100 000 մարդու հաշվարկով։ Երկրում ինտենսիվ թերապիայի բաժանմունքի հասանելի մահճակալների թիվն ավելացվել է համավարակի առաջին իսկ ամիսներից, բայց դեռեւս գոյություն ունի 80 սպասողների ցուցակ Իրիգոյեն հիվանդանոցի COVID բաժանմունքում։