Ատրճանակը, որից 140 տարի առաջ գնդակահարվել էր Վայրի Արեւմուտքի ամենահայտնի հանցագործը, ակնկալում են աճուրդում միլիոնավոր դոլարներով վաճառել։

Հաղորդվում է, որ նախքան նրա սպանությունը դատավորը հայտնի հանցագործ Բիլի Քիդին կախաղանի էր դատապարտել այնքան ժամանակ, մինչեւ «դու մեռնես, մեռնես, մեռնես»: Լուրեր էին պտտվում, որ Բիլին պատասխանել է. «Իսկ դու կարող ես գնալ դժողք, դժոխք, դժոխք»:

Նման լեգենդները՝ որոշները հիմնված փաստերի վրա, իսկ մյուսները՝ հորինվածքի վրա, Բիլի Քիդի մահից ավելի քան 100 տարի անց գոյություն ունեն՝ հետաքրքրություն առաջացնելով Վայրի Արեւմուտքի պատմությունների հանդեպ, որի համար կոլեկցիոներները պատրաստ են մեծ գումարներ վճարել:

Իբր ութ մարդ սպանած զինված անձը՝ Բիլի Քիդը, երեք ամիս փախուստի մեջ է եղել, երբ 1868 թվականի հուլիսի 14-ին շերիֆ Փեթ Գարեթը ատրճանակով կրակել է նրա կրծքին: Գարեթի ատրճանակը կվաճառվի Bonhams աճուրդում, որը այն գնահատում է 2-3 միլիոն դոլար: