Հայաստանում հուլիսի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 221 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228382 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1293032 վերջին մեկ օրում` 5653 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3894 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 97-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 218796 անձ` վերջին մեկ օրում 120անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4579 է: