Երեւանում, այսօր, հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում «Դոմուս» խանութների ցանցի դիմաց բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս էլ առաջ է ընթացել և հայտնվել մայթին, բախվելով քարե պարսպին։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հետաքննիչի հանձնարարականով՝ BMW-ն ու Mercedes-ը տեղափոխվում են պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։