ՌԴ ԱԳՆ ղեկավարը Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ ոչ ոք ագրեսիայի չի դիմի ՀԱՊԿ երկրների նկատմամբ՝ Աֆղանստանի իրավիճակի ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կենտրոնական Ասիայի մեր հարեւանների հետ մեր դիրքորոշումն այն է, որ ՀԱՊԿ շրջանակում բոլոր պարտավորություններն ուժի մեջեն մնում: Իհարկե, հուսով ենք, որ ոչ ոք չի փորձի փորձարկել հավաքական անվտանգության մասին պայմանագրի կայունությունն ու ագրեսիվ գործողություններ սկսել կազմակերպության որեւէ անդամի նկատմամբ»,-ասել է նա «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. Հաջողություններ, մարտահրավերներ, խնդիրներ եւ հեռանկարներ» վեբինարի ժամանակ:

Նրա խոսքով՝ թալիբները վերահսկում են տարածքների 70-80 տոկոսը: Նա նաեւ նշել է, որ թալիբները դուրս են գալիս Աֆղանստանի հյուսիսային սահմաններ, որտեղ օգտագործում են քաղաքական գործընթացում վակուումը:

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ թալիբների եւ Աֆղանստանի կառավարության միջեւ ուղիղ երկխոսության համար:

Մոսկվայում դրա համար ամենաարդյունավետը համարում են մոսկովյան ձեւաչափը: