Բաքվում շարունակում են «դատապարտել» հայ ռազմագերիներին։ Այսօր՝ հուլիսի 23-ին, կայացվել է եւս 13 հայ ռազմագերու «դատավճիռ»։ Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, նրանց «դատապարտել» են 6 տարով։

Մասնավորապես, խոսքը Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանի, Գուրգեն Հովհաննեսի Գոլոյանի, Հրայր Սերժի Թադեւոսյանի, Վաղարշակ Մերուժանի Մալոյանի, Սասուն Սեյրանի Եղիազարյանի, Արսեն Արայիկի Վարդանյանի, Վահագ Էդիկի Բահրիկյանի, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանի, Արմեն Վազգենի Դիլանյանի, Մանուկ Հովհաննեսի Մարտոնյանի, Մելս Կարապետի Անբարդանյանի, Անդրանիկ Վազգենի Միքայելյանի եւ Ֆելիքս Արշակի Գրիգորյանի մասին է։

Պատիժը կրելուց հետո նրանք պետք է վտարվեն Ադրբեջանից։

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական իշխանությունները նման ժամկետի էին «դատապարտել» եւս 13 հայ ռազմագերու։