Այսօր հանդիպել եմ list.am-ի, crowdstar-ի ու epic!-ի հիմնադիր ու իմ հին ծանոթ Սուրեն Մարկոսյանին, ով երկու օր առաջ վաճառել է իր մանկական կրթական ամերիկյան epic! պլատֆորմը հնդկական byju's-ին 500մլն դոլարով, իսկ մինչ այդ 250մլն դոլարով վաճառել էր իր խաղային crowdstar ընկերությունը։ Մարդ, ով հարստացել է իր կրթությամբ ու խելքով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Խոսել ենք իրար օգնելով Հայաստանի տնտեսությունն ու հատկապես, փոքր և միջին ընկերություններն առաջ մղելու մասին»,-նշել է նա: