Հուլիսի 23-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԱԺ պատգամավորների, կուսակցությունների նախագահների, պատասխանատու մարմինների ներկայացուցիչների հետ և քննարկել Հանրապետության ութ համայնքներում հնարավոր անցկացվելիք ՏԻՄ արտահերթ ընտրություների հետ կապված հարցեր։

Արցախի ԱԽ քարտուղարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացվել են հետպատերազմական ժամանակահատվածում ընտրական գործընթացներ կազմակերպելու հետ կապված խնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ նկատառումները։