Շվեյցարիայում COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո 128 մարդ է մահացել, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Swissmedic դեղերի շուկայի վերահսկող մարմնին:   

«Չնայած ժամանակագրությանը, չկա որեւէ հստակ ապացույց, որ մահվան պատճառը պատվաստումն է եղել», - հայտնել է վերահսկող մարմինը:

Նաեւ պարզաբանվում է, որ մահերն ավելի շատ կապված են վարակների, սրտանոթային հիվանդությունների կամ թոքերի ու շնչուղիների հիվանդությունների, այլ ոչ պատվաստումների հետ: Մահացածի միջին տարիքը 80.5 է:

Մասնագետները մեջբերել են 4.319 կողմնակի ազդեցության դեպքերի տվյալներ, որոնք, ենթադրաբար, ի հայտ են եկել տեղական դեղամիջոցների օգտագործումից հետո: Դրանցից 1.632-ը վերաբերում է Pfizer/BioNTech-ի Comirnaty պատվաստանյութին, իսկ 2611-ը` Moderna-ին: 76 դեպքերում հայտնի չէ, թե կոնկրետ ինչ դեղամիջոց է օգտագործվել:

Ավելի քան 4.5 միլիոն մարդ կամ երկրի բնակչության ավելի քան 53 տոկոսը ստացել է առաջին պատվաստումը: