Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 59-ամյա Մարիամ Շ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 84-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում՝ բախվելով ծառերին: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով Մարիամ Շ.-ն տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: