Հազարավոր եթովպացի ուսանողների ծնողները խնդրում են ՄԱԿ-ին իրենց երեխաներին դուրս բերել Տիգրայից, հաղորդում է Reuters-ը:

Մեքելեի համալսարանը, որը ֆինանսավորվում է դաշնային կառավարության կողմից, ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տեղադրել, որում ասվում է, որ իր բանկային հաշիվները արգելափակված են: «Մենք  խնդրում ենք ՄԱԿ-ին իրենց երեխաներին դուրս բերել Տիգրայից»,-հայտնել է ծնողկոմիտեի ներկայացուցիչը:

Եթովպիայի կրթության եւ գիտության նախարարությունը չի մեկնաբանել իրավիճակը: