ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը  պատմել է ԵԱՀԿ-ում քրիստոնեաֆոբիայի դեմ հռչակագրի հետ կապված իրավիճակի մասին, հաղորդում է «Ռոսիա 24»-ը:

«Համաշխարհային հանրությունը ոչ միայն ուշադրություն է հատկացրել այդ խնդրին, այլ կոնկրետ միջոցներ է ձեռնարկել քրիստոնյաների հետապնդումը կանխելու համար: Իսկ ահա Արեւմուտքից մեր գործընկերները չեն ընդունում այդ փաստաթուղթը: Պետք է հետեւողական լինել եւ արգելել քրիստոնյաների հանդեպ որեւէ ֆոբիա»,-հայտարարել է Լավրովը: