Քարաչիում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Հասան Նուրիանը եւ Պակիստանի ծովային անվտանգության գործակալության գլխավոր տնօրեն Մուհամմադ Շուայբը քննարկել են ծովային անվտանգության ոլորտում փոխադարձ համագործակցության հարցեր, հաղորդում է IRNA-ն:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Պակիստանի գործակալության եւ Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության սահմանապահ ծառայության հրամանատարության միջեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության հուշագիր ստորագրելու անհրաժեշտությունը, որի նախագիծն արդեն ներկայացվել է հրամանատարությանը։

Հանդիպման ավարտին իրանական «Ալ-Ռահեմի» ձկնորսական նավը, որը կալանավորվել է Պակիստանի ջրերում, վերադարձվել է Իրանին:

Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Պակիստանի կառավարության ժեստը էլ ավելի կնպաստի կերկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը: