Ձերբակալվել է Ստավրոպոլում քրեական հետախուզության պետի տեղակալի սպանության մեջ կասկածվողը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով շրջանի Քննչական կոմիտեի քննչական վարչությանը:

«Քննչական կոմիտեի քննիչների եւ օպերատիվ աշխատակիցների համատեղ աշխատանքի ընթացքում բերման է ենթարկվել 28-ամյա կասկածյալ»,- հայտարարել է վարչությունը:

Առաջիկայում նրան կտանեն ՔԿ աշխատակցի մոտ՝ քննչական գործողությունների անցկացման համար: