Ֆրանսիայի Նարբոն եւ Կարկասոն քաղաքների մոտակայքում խոշոր հրդեհ է տեղի ունեցել, տարհանվել է 90 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տուժածների մասին դեռ տեղեկություններ չեն ստացվել, սակայն կրակը ոչնչացրել է առնվազն 300 հա անտառ: Դեպքի վայրում աշխատում են 500 հրշեջներ, ինչպես նաեւ՝ ավիացիա:

Հնարավոր է՝ հրդեհի դեմ պայքարը մի քանի օր շարունակվի, հայտարարել են իշխանությունները: