Հանրապետության տարածքում` հուլիսի 24-ին, 27-ին, 29-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 24-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։
NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում հուլիսի 24-ի ցերեկը, 25-27-ը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +35+37:
Եղանակը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26+31,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26+31,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +33+36,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26+31,
Լոռիում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+29,
Տավուշում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +28+33,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26+31,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +33+37,
Արարատում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +35+37,
Արմավիրում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +35+38,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26+31,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +35+38,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +23+27, ցերեկը՝ +32+37,
Սյունիքի նախալենռերում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+28,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +21+26, ցերեկը՝ +32+36: