ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Աֆղանստանի անվտանգության ուժերը նախ պետք է համոզվեն, որ կարող են դանդաղեցնել թալիբների շարժումը՝ նախքան տարածքը հետ վերցնել փորձելը, քանի որ աֆղանցիները նախատեսում են համախմբել ուժերը երկրի ռազմավարական կարեւոր օբյեկտների շուրջ, հաղորդում է Reuters-ը:

Աֆղանացի զինվորականները վերանայում են թալիբների դեմ իրենց մարտական ռազմավարությունը, որպեսզի ուժերը կենտրոնացնեն առավել կարեւոր տեղանքների շուրջ, ինչպիսիք են Քաբուլը եւ այլ քաղաքներ, սահմանային անցումները եւ կենսական կարեւոր ենթակառուցվածքները:

«Կարծում եմ, որ թալիբներին կանգնեցնելու համար պետք է համոզվել, որ նրանք [աֆղան զինվորականները] կարող են դանդաղեցնել թափը»,- ասել է Օսթինը:

Պենտագոնի ղեկավարը նաեւ հավելել է, որ, իր կարծիքով, աֆղաններն ունեն առաջընթաց գրանցելու ներուժ եւ առաջընթացի հնարավորություններ, բայց «կտեսնենք, թե ինչ կլինի»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով օգոստոսի 31-ին ամերիկյան զորքերը կավարտեն իրենց առաքելությունն Աֆղանստանում: