Աթենքի արվարձանում հունական նավթավերամշակող REVOIL ընկերության գրասենյակի մոտ պայթուցիկ սարք է գործարկվել, մի մարդ վիրավորվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պայթուցիկ սարքը գտնվել է շենքի մոտ եւ պայթել է ժամը 23:00-ից անմիջապես հետո, մի մարդ, ով մոտակայքում անցնելիս է եղել մոտոցիկլետով, թեթեւ վնասվածք է ստացել:

Դեպքի վայր են կանչվել հրշեջներ, բայց պայթյունից հրդեհ չի առաջացել:

Ըստ ոստիկանության նախնական գնահատականների, դինամիտի գլան է պայթեցվել: