Իշխանությունները հայտնել են, որ շաբաթ Կալիֆոռնիայում մահացել է իր մահապատժին սպասող սերիական մարդասպանը: Ռոդնի Ջեյմս Ալկալան 77 տարեկան էր, գրել է Associated Press-ը:

Ալկալան մահապատժի էր դատապարտվել 2010 թվականին՝ Կալիֆոռնիայում 1977-1979 թվականներին գործած հինգ սպանությունների համար՝ ներառյալ 12-ամյա աղջկա սպանությունը, չնայած իշխանությունների գնահատմամբ՝ նրա զոհերի թիվը կարող է հասնել 130-ի:

2013 թվականին մարդասպանը եւս 25 տարվա ազատազրկման էր դատապարտվել Նյու Յորքում երկու սպանությունների մեջ իրեն մեղավոր ճանաչելուց հետո:

Նրան կրկին մեղադրանք է առաջադրվել 2016 թվականին այն բանից հետո, երբ ապացուցվել է 1977 թվականին 28-ամյա հղի կնոջ սպանության մասին լուրը, որի աճյունը հայտնաբերվել էր Վայոմինգի հարավ-արեւմուտքում գտնվող հեռավոր շրջանում: Այնուամենայնիվ, Ալկալան հիվանդ էր եւ հղի կնոջ սպանության գործով չի կարողացել կանգնել դատարանի առջեւ:

12-ամյա Ռոբինտ Սամսոյի սպանության համար նա եւս երկու անգամ մահապատժի է դատապարտվել, սակայն երկու դատավճիռներն էլ չեղարկվել են:

Դատախազները հայտնել են, որ Ալկալան հետապնդում է կանանց, սպանում եւ վերցնում նրանց ականջօղերը որպես «ավար»: Հենց ականջօղերն են օգնել գտնել մարդասպանին:

Ալկալան մահացել է բնական պատճառներով՝ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոակին համայնքային հիվանդանոցում, ասվում է բանտի աշխատակիցների հայտարարության մեջ: