ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել նորզելանդացի ծանրամարտիկ Լորել Հաբբարդին, ով պատրաստվում է դառնալ առաջին տրանսգենդեր օլիմպիական ծանրամարտիկը, հաղորդել է Reuters-ը:  

Թրամփը հավանություն չի տվել կանանց հավաքականում Հաբբարդի ընդգրկմանը:

«Տղամարդկանց թույլատրվել է մրցել կանանց սպորտում, ինչպե՞ս է դա ձեզ դուր գալիս: Մտածեք, թե որքանո՞վ է դա արդար: Տեսե՞լ եք այդ ծանրամարտիկին: Ինձ համար հաճելի չէ սա ասելը,  կանայք, բայց նա գերազանցել է ձեր նախկին ռեկորդը: Այդ տղան վեր է կենում եւ հեշտությամբ գերազանցում ինը տարվա ռեկորդը: Գիտե՞ք, որ նա դա մի ձեռքով է արել: Սա այնքան անարդար է», - իր ելույթի ժամանակ հայտարարել է նախկին նախագահը:

Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է նաեւ, որ քվեարկության ընթացքում տեղ գտած կեղծիքների պատճառով է պարտվել 2020 թվականի ընտրություններում: