G20-ի բոլոր երկրները պարտավոր են մինչեւ 2050 թվականը հասնել մթնոլորտ վնասակար արտանետումների զրոյական մակարդակի, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «Մեծ քսանյակի» մասնակիցներին ուղղված իր ուղերձում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Գլխավոր քարտուղարը անդամ երկրներից պահանջել է նաեւ մինչեւ 2030 թվականը կլիմայական միջոցառումների ծրագրեր ներկայացնել եւ կոնկրետ քաղաքական գործողություններ սկսել, այդ թվում` 2021 թվականից հետո հրաժարվել ածուխով աշխատող նոր էլեկտրակայանների շահագործումից:    

«Մտադիր եմ օգտագործել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը՝ միավորելու համար բոլոր ղեկավարներին, որպեսզի համաձայնության գանք Գլազգոյում կլիմայի թեմայով կայանալիք գագաթնաժողովի հիմնական քաղաքական հարցերի շուրջ», - հայտնել է Գուտերեշը: