Ֆրանսիացի փրկարարները Պա դե Կալեում (Դովերի նեղուց) երկու նավակներով դժվարին իրավիճակում հայտնված 80 միգրանտների են փրկել, հայտնել է Լա Մանշի եւ Հյուսիսային ծովի ծովային պրեֆեկտուրան, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն:

Պրեֆեկտուրայի տվյալների համաձայն՝ փրկվածների թվում 60 մեծահասակներ եւ 20 երեխաներ են: Նրանց բոլորին հասցրել են Կալե նավահանգիստ, որտեղ նրանց դիմավորել են հրշեջ-փրկարարական ծառայությունն ու ոստիկանություն: Նշվում է, որ ոչ ոք չի տուժել:

Հունիսին հաղորդվում էր, որ Ֆրանսիայի հյուսիսային ափերի մոտ փրկվել են 46 միգրանտներ, որոնք փորձում էին փոքր նավերով անցնել Լա Մանշը՝ Անգլիա հասնելու համար: