Իրանի իշխանությունները չեն կարողանա զսպել երկրում պարենամթերքի գնաճը, եթե միջուկային գործարքի վերականգնման մասին համաձայնագիրը չստորագրվի, հայտարարել է Իրանի Մեջլիսի գյուղատնտեսական հանձնաժողովի անդամ Զաբիհոլլահ Ազամին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

Պատգամավորը հայտարարել է, որ միջուկային գործարքի ստորագրումը նշանակալի գործոն է այդ ուղղությամբ, եւ ավելացրել, որ «եթե Իբրահիմ Ռաիսիի կառավարությունը միջոցներ չձեռնարկի մատակարարումները ժամանակին հասցնելու եւ գյուղատնտեսության ոլորտն ապահովելու համար, ապա հաջորդ տարի Իրանը կբախվի հավի մսի թանկացման խնդրի հետ»:

Ապրիլից Թեհրանը բանակցում է «հնգյակի» երկրների հետ (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) Վիեննայում ՝ փորձելով վերականգնել միջուկային համաձայնագրի նախնական տեսքը՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերացում, Իրանի կողմից իր պարտավորությունների կատարում ատոմային ոլորտում, Վաշինգտոնի վերադարձ գործարքին: