Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ կիրակի բախումներ են տեղի ունեցել Թունիսի մի քանի քաղաքներում, երբ վերջինները, որ պահանջում էին կառավարության հրաժարականը, գրոհել են խորհրդարանում ամենամեծ «Ան Նահդա» իսլամիստական կուսակցության գրասենյակները, տեղեկացնում է Reuters-ը։

Բախումներն սկսվել են այն ժամանակ, երբ հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Թունիսի խոշոր քաղաքներում COVID-19-ով հիվանդացության դեպքերի կտրուկ աճից հետո, որը խորացրել է տնտեսական խնդիրները եւ ի ցույց դրել քաղաքական դասի թերությունները։

Ոստիկանությունը պղպեղի բալոններ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք քարեր էին նետում եւ պահանջում վարչապետ Հիչեմ Մեչիչիի հրաժարականն ու խորհդարանի ցրումը։

Թունիսի կառավարությունը փորձում է կանխել վերահաս ֆինանսական ճգնաժամը COVID-19-ով հիվանդացության եւ դրանից մահվան դեպքերի ավելացման ֆոնին։