Բիթքոինի փոխարժեքը կտրուկ գերազանցել է 34 հազար դոլարը, առաջին կրիպտոարժույթի արժեքը ավելացել է յոթ տոկոսով, տեղեկացնում է FX Empire-ը։

Բիթոքինի փոխարժեքը Binance պլատֆորմում հասել է 34,4 հազար դոլարի հուլիսի 24-ի երեկոյան։ Ակտիվի աճը անցած չորս օրում գերազանցել է 17 տոկոսը։

Ավելի վաղ բիթքոինի գինը նվազել էր ավելի քան վեց տոկոսով՝ 29,6 հազար դոլար։ Ամենապոպուլյար կրիպտոարժույթի անկումը տեղի էր ունեցել համաշխարհային ֆոնդային շուկաներում մեծ իսպառ վաճառքից հետո, ինչպես նաեւ Չինաստանից ստացվող նորությունների ֆոնին։ Չինաստանի Ժողովրդական բանկը հրամայել էր երկրի խոշոր ֆինանսական ինստիտուտներին  դադարեցնել գործառնությունները կրիպտոարժույթով։