Իսրայելի ՌՕՈւ երկու կործանիչ փորձել է հարված հասցնել Դամասկոսին, սակայն նրանց արձակած բոլոր հրթիռները խփվել են Սիրիայի ՀՕՊ-ի կողմից։ Այս մասին տեղեկացրել է Սիրիիայի Արաբական Հանրապետությունում թշնամական կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավարի տեղակալ, դերծովակալ Վադիմ Կուլիտը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հուլիսի 25-ի ժամը 05.40-ից մինչեւ 05.54-ը Իսրայելի ՌՕՈւ տակտիկական երկու F-16 կործանիչ, չմտնելով Սիրիայի Արաբական Հանրապետության օդային տարածք, հարավարեւմտյան ուղղությունից ավիացիոն կառավարվող երկու հրթիռներով հարված են հասցրել Դամասկոսի Սեյդաթ Զեյնաբ բնակավայրի տարածքի օբյեկտներին»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ երկու հրթիռն էլ խփվել է Սիրիայի բանակի սպառազինությունում գտնվող՝ ռուսական արտադրության «Բուկ-М2Э» համալիրներով։