ԱՄՆ-ում ռեկորդային թվով մարդ է զոհվել հրազենի օգտագործմամբ միջադեպերից։ Այս մասին տեղեկացնում է ABC հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Gun Violence Archive հետազոտական կազմակերպության հավաքած տվյալներին։

Ընկերության տեղեկատվության համաձայն՝ յոթ օրվա ընթացքում երկրում տեղի է ունեցել ոչ պակաս, քան 915 ծեծկռտուք հրազենի օգտագործմամբ։ Մոտ 430 մարդ մահացել է, ավելի քան հազար բնակիչ ստացել է ծանրության տարբեր աստիճանի վիրավորումներ։ Ընդ որում՝ նման միջադեպերից զոհերի եւ տուժածների թիվն ԱՄՆ-ում ամեն ամիս ավելանում է։

Հետազոտողների տվյալներով՝ 2020թ. հրազենի օգտագործմամբ միջադեպերը խլել են ավելի քան 43 հազար ամերիկացիների կյանք։ Սա առավելագույն ցուցանիշն է դիտումների անցկացման սկզբից ի վեր։ 2021թ. արդեն 24 հազար մարդ երկրում դարձել է հրազենի զոհ։  ABC գնահատականներով՝ մահացության ցուցանիշներն այս տարի կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշները, տեղեկացնում է Lenta-ն։

Հուլիսի սկզբին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն նահանգում մտցրեց արտակարգ իրավիճակի ռեժիմ հրազենի օգտագործմամբ բռնության աճի պատճառով։ Նրա խոսքով՝ ԱԻ հայտարարումը թույլ կտա նահանգի իշխանություններին այդ հանցագործություններին լիակատար ուշադրություն հատկացնել եւ օգտագործել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։