Ինսայդեր Մարկ Գուրմանը հայտարարել է այն մասին, որ Apple-ը մտադիր է ունենալ Face ID սարք, ներառյալ Mac համակարգիչները եւ նոութբուքերը, տեղեկացնում է Gazeta-ն։

Նրա խոսքով՝ ի տարբերություն iPhone-ի եւ iPad-ի, «խնձորով» նոութբուքերի էկրանները զգալիորեն ավելի բարակ են, ինչը դժվարացնում է տվիչների տեղադրումը Face ID-ի աշխատանքի համար։ Վերջնարդյունքում ընկերությունը Կուպերտինոյից կարող է ներկառուցել դեմքը ճանաչող խցիկը դիսփլեյի տակ՝ հրաժարվելով «մազափունջ» անելու անհրաժեշտությունից, ինչպես iPhone-ում է։ Սմարթֆոնների վրա, նրա խոսքով, խցիկը նույնպես կթաքցնեն էկրանի տակ։

Face ID կունենան նաեւ ավելի մատչելի սարքերը, օրինակ՝ iPhone SE-ն եւ iPad Air-ը։ Հիմա դրանք ունեն Touch ID գործառույթ, որը Face ID-ի ավելի էժան այլընտրանքն է։