Երկար ձգվող անգործությունը, որով ուղեկցվում է, օրինակ, երկարատեւ արձակուրդը, կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդկային օրգանիզմի վրա։ Գիտնականներն ապացուցել են, որ պասիվ հանգիստը կարող է հանգեցնել քրոնիկական հիվանդությունների ակտիվացման, տեղեկացնում է Planet- today-ը։

Լիվերպուլի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները եւ նրանց գործընկերները Էռլանգենի համալսարանից (Գերմանիա) համատեղ հետազոտություն են իրականացրել, որի արդյունքներով որոշել են, որ երկարատեւ հանգիստը, նախ, վնասում է կոգնիտիվ գործառույթներին, եւ երկրորդ ՝ հարվածում է ֆիզիկական առողջությանը։ Այսպիսի եզրակացությունները ստացվել են 35-40 տարեկան կամավորականների խմբի երկշաբաթյա փորձարկումների արդյունքում։

«Պասիվ հանգստի  երկու շաբաթվա ընթացքում կամավորականների մոտ զգալիորեն ավելացել են ճարպային նստվածքները, փոքրացել է մկանային զանգվածը։ Մենք գրանցել ենք մտավոր կարողությունների արտահայտված վատացում, եւ որ ամենավտանգավորն է՝ ոչինչ չանելը զգալիորեն երկար ժամանակով կարող է սադրել առկա բոլոր քրոնիկական հիվանդությունների ակտիվացում»,- ասում են հետազոտական նախագծի հեղինակները։

Պասիվ հանգստի վտանգավոր հետեւանքներից պաշտպանվելու համար պետք է զբաղվել սպորտով կամ որեւէ ֆիզիկական գործողությամբ անգամ անգործության շրջանում։ «Չի կարելի անտեսել մտավոր եւ ֆիզիկական բեռնվածությունները, եթե ցանկանում եք պահպանել ձեր օրգանիզմը աշխատունակ վիճակում»,- ամփոփել են գիտնականները։