Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացրին հուլիսի 15-ին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ալավերդի քաղաքի Խուդյակովի փողոցից բաժին բերման ենթարկված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող 9 գրամից ավելի զանգված։ 62-ամյա տղամարդու հայտնածով՝ դա թմրամիջոց էր։

Նույն օրը ոստիկանության ծառայողները զննեցին բերման ենթարկվածի տան բակը՝ հայտնաբերելով կանեփի 76 թուփ։ Տանտիրոջ հայտնածով՝ դրանք ինքն է ցանել, աճեցրել ու մշակել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։