Հուլիսի լույս 6-ի գիշերը ոստիկանության Ճամբարակի բաժին հաղորդում էին տվել, որ Դրախտիկ գյուղի հարակից լողափից գողացել են մի տղամարդու թանկարժեք հեծանիվը։ Ըստ տուժողի՝ իրեն պատճառվել էր 1 միլիոն դրամի վնաս։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ՝ գտնելով հետքը։ Նրանց տեսադաշտում հայտնվեց Ճամբարակի 38-ամյա մի բնակիչ, որը հրավիրվեց բաժին ու կատարվածի վերաբերյալ բացատրություն տվեց։ Նա ներկայացրեց նաև հեծանիվը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։