Մեքսիկացի հետազոտողները սնդիկի մի ամբողջ լիճ են հայտնաբերել «Փետրավոր օձի» ընդրեքներն ուսումնասիրելիս՝ բուրգ, որը կառուցվել է հնագույն ժամանակներում Կետցալկոատլի պաշտամունքի հետեւորդների կողմից: Թե որտեղի՞ց է հայտնվել թունավոր մետաղը հին բուրգի տակ նման վախեցնող ծավալով՝ հարց է, որը հնէաբանները փորձում են պարզել, հայտնում է Planet-today- ը:

Զարմանալի է, որ սնդիկը բավականին հաճախ է հանդիպում հնագույն գերեզմանոցների տակ, ուստի Կետցալկոատլի բուրգի տակ գտնվող սնդիկի լիճը առանձնապես չի զարմացրել գիտնականներին: Ըստ հնագետ Սերխիո Գոմեսի, ով ղեկավարել է հետազոտությունը, սնդիկի հայտնաբերմանը նախորդող պեղումները տեւել են վեց տարի:

Այդ բացահայտման մասին ժամանակին անդրադարձել է Guardian-ը: 

«Մենք շարժվում էինք մոտ 1800 տարի առաջ ստեղծված թունելով: Թունելում կար մի քանի խցիկ, որոնցում մենք հազվագյուտ արտեֆակտներ հայտնաբերեցինք, մասնավորապես` յագուարի վերամշակված ոսկորներ, ռետինե գնդիկներ եւ փորագրված խեցիներ: Բացի այդ, մենք սնդիկի լիճը հայտնաբերելուց առաջ նեֆրիտի արձան գտանք, ինչը դժվարացրեց մեր առաջ շարժվելը: Այժմ մենք պետք է անվտանգության լրացուցիչ միջոցներ օգտագործենք, ինչը դանդաղեցնում է հնագիտական ​​աշխատանքը»,- ասում է Գոմեսը:

Որտեղի՞ց են մայաները վերցրել սնդիկը, որը մեծ քանակությամբ պահպանվել է բուրգի տակ: Այս հարցին պատասխանելը հեշտ չէ, բայց հնագետները ենթադրում են, որ մետաղը, որն իր անսովոր ֆիզիկական հատկությունների շնորհիվ անդրշիրիմյան աշխարհի նյութ էր համարվում, ստացվում էր կինովարից: Խոսքը բնական հանքանյութի մասին է, որի կազմում նաեւ սնդիկ կա: Հնագույն մայաներն այրում էին քարը՝ դրանից սնդիկ հանելու համար: