Այս տարվա առաջին 5 ամիսներին Հայաստանում գրանցվել է 11 481 հանցագործություն, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 10 777: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Վիճակագրության պետական կոմիտեից:

Այդ հանցագործություններից 28-ն այս տարի կատարվել է հրազենի գործադրմամբ, մինչդեռ նախորդ տարի նման հանցագործությունների թիվը շատ ավելի մեծ է եղել՝ 47:

Այս տարվա հունվար-մայիսին կատարվել է 24 սպանություն, նախորդ տարի՝ 21 սպանություն:

Բռնաբարության եւ բռնաբարության փորձերի թիվն այս տարվա 5 ամիսներին եղել է 4, նախորդ տարի՝ 11:

Ինչ վերաբերում է Ճանպարհային երթեւեկության խախտումներին, ապա այս տարվա առաջին 5 ամիսներին գրանցվել է 584 խախտում, նախորդ տարի՝ 477: Աճը կազմել է 22,4 տոկոս:

Մահվան ելքով վթարները այս տարի կազմել են 100, նախորդ տարի՝ 65: Աճը՝ 53,8 տոկոս: