ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը զգուշացրել է, որ պանդեմիայից հետո աշխարհն էլ ավելի վտանգավոր կդառնա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսը փոխել է միջազգային հարթակում բոլոր պարամետրերը: Նա կարծիք է հայտնել, որ պանդեմիայից հետո աշխարհը կդառնա «ավելի նյարդային, ավելի վտանգավոր լարվածությունների եւ կոնֆլիկտների պատճառով»:

«Մենք մեկ պանդեմիա ունենք, սակայն կարող են լինել մի քանիսը»,-ասել է նա: