Ադրբեջանում հայ գերիներ Դավիթ Դավթյանին եւ Գեւորգ Սուջյանին մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Դատավարությունը վարում է դատավոր Ալի Մամեդովը:

Դատախազն ընթերցել է մեղադրական ակտը:

Մեղադրանքի համաձայն՝ դատապարտյալները նախնական դավադրությամբ հատել են Ադրբեջանի պետական սահմանը լրտեսության նպատակով:

Մեղադրյալներին մեղսագրվում են Ադրբեջանի ՔՕ 228-րդ (զենքի անօրինական պահում),  276-րդ (լրտեսություն), 279-րդ (զինված խմբավորման ստեղծում), 318-րդ (սահմանի անօրինական հատում) հոդվածները: