Թունիսի խորհրդարանը բանակին եւ անվտանգության ուժերին կոչ է արել միանալ ժողովրդին, հաղորդում է Al Mayadeen-ը:

«Բանակին եւ անվտանգության ուժերին կոչ ենք անում միանալ ժողովրդին»,-ասել է Ժողովրդական ներկայացուցիչների ասամբլեայի առաջնորդ Ռաշիդ Գանուշին՝ նշելով, որ թունիսցիներին կոչ է անում խաղաղ գործել՝ ժողովրդավարությունը վերականգնելու համար: