Google-ը երկու ամիս ժամանակ ունի չվերթների եւ հյուրանոցների մասով իր առցանց որոնման արդյունքները բարելավելու եւ բացատրելու համար, թե ինչպես է այն դրանք գնահատում, հայտարարել են Եվրահանձնաժողովը եւ ԵՄ սպառողական մարմինները, հաղորդում է Reuters-ը:

Աշխարհի ամենահայտնի որոնողական համակարգն ինտերնետում արդեն մանրազնին ստուգման է ենթարկվում հակամենաշնորհային մարմինների եւ սպառողների խմբերի կողմից՝ իր պրակտիկայի պատճառով, ինչը որոշ դեպքերում հսկայական տուգանքների էր հանգեցնում:

Վերջին պնդումը վերաբերում է Google Flights-ի եւ Google Hotels-ի ծառայությունների գներին:

Դրանց վերջնական գները պետք է վճարներ կամ հարկեր ներառեն, որոնք կարող են նախապես հաշվարկվել, մինչդեռ խթանված զեղչերը հաշվարկելու համար օգտագործվող գները պետք է հստակ նույնականացվեն:

«ԵՄ սպառողներին չի կարելի մոլորության մեջ գցել՝ գտագործելով որոնիչները `իրենց արձակուրդը պլանավորելու համար: Մենք պետք է սպառողներին հնարավորություն տանք կատարել իրենց ընտրությունը ՝ հիմնվելով թափանցիկ եւ օբյեկտիվ տեղեկատվության վրա»,- ասել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը:

Եթե ​​Google-ի առաջարկները բավարար չլինեն, գործակալությունները այդ հարցը կքննարկեն ընկերության հետեւ եւ կարող են պատժամիջոցներ կիրառել: