Ասում են՝ Արարատ Միրզոյանին նշանակում են Անվտանգության խորհրդի քարտուղար. Արարատ Միրզոյանը երբեւէ անվտանգության աշխատանքի հետ առնչվե՞լ է, որ հիմա գնա ԱԽ քարտուղար: Ընդամենը 20 օր առաջ ասում էին՝ ինքը գործակալ է, հիմա ենթադրյալ թուրքական գործակալին տանում են ԱԽ քարտուղար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, ասուլիսի ժամանակ նեց ԱԺ արդեն նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Ես ուզում եմ նաեւ հասկանալ, թե ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին որ արժանիքի համար են տարել արդեն ներկայացուցչական պաշտոնի՝ ԱԳ նխարարի առաջին տեղակալ: Նա միայն ասել է, որ մենք կադրային ջարդ անելու մանդատ ունենք: Ոնց կարելի է այսպես անարգել պետական ինստիտուտները:

Նիկոլ փաշինյանը Հայաստանը դարձել է փորձադաշտ: Ես շատ հիասթափված եմ մեր զինվորականներից: Այն օրը, երբ Արայիկ Հարությունյանն էր ներկայացնում նախարարի առաջին տեղակալին»,-ասաց նա:

Գեւորգ Պետրոսյանը հիասթափված է նաեւ ընդդիմությունից. «Ընդդիմությունից եմ ես սկսում հիասթափվել. Ոնց որ թե ձենները չ լսվում: Տպավորություն է, որ իրենք էլ ընդամենը մանդատացավով տառապողներն էին: Ինչի՞ ձեններդ չի սլվում: Ես սպասում եմ ամառն անցնի: Սպասենք աշնանը, տեսնենք էս ընդդիմությունն ինչ է անում: Ես հավասարապես թիրախավորելու եմ իշխանությանը եւ ընդդիմությանը: Հլա կտեսնենք, թե այդ ընդդիմադիրներն ինչ էին անում, ինչով են զբաղված, ինի համար էր իրենց պետք այդ մանդատը:

Իրենք ասում են՝ մանդատները վերցնում ենք, որ կարողանանք պայքարը շարունակել եւ խորհրդարանում, եւ փողոցում: Այսօր ո՞ւր է փողոցային պայքար, քանի՞ պտգամավոր է այսօր գնում Սյունիքի կալանավորված համայնքապետերի հետեւից: Ես ասել եմ, որ ամենաճիշտն այն կլինի, որ նրանք բոլորը հրաժարվեն մանդատներից, բայց ԱԺ աշխատանքն սկսելուց որոշակի ժամանակ անց:

Որոշ իրավաբաններ ինձ հակադրվում էին, ասում էին ԱԺ լուծարման հիմք չկա, այսինքն եթե ընդդիմություն չլինի, ԱԺ-ն մեխանիկորեն չի լուծարվում: Հիմա ես մի ուրիշ հարց եմ տալիս այդ իրավաբաններին: Տեսականորեն չի բացառվում, որ կառավարող ուժն էլ լրիբ հրաժարվի մանդատներիցԲա էդ դեպքում Աժ-ն ո՞նց է գործելու: Բայց ես արդեն հասկանում եմ, որ այստեղ մանդատներ վերցնելու խնդիր է»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը: