Լիբանանցի միլիարդատեր, գործարար եւ նախկին վարչապետ Նաջիբ Միկատին նշանակվել է վարչապետի պաշտոնում, գրում է Reuters-ը:

Հասան Դիաբը, ով հրաժարական էր տվել Բեյրութի նավահանգստում պայթյունից հետո, կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները մինչ կառավարության ձեւավորումը:

Միկատին մուսուլման սուննիթ է, ընտրվել է ժամանակվոր վարչապետ 2005 թվականին, երբ Ռաֆիկ ալ-Հարիրիի սպանության հետ կապված ցույցերը ստիպեցին Սիրիային հանել զորքերը Լիբանանին:

Դրանից հետո 2011 թվականին կրկին նշանակվել է վարչապետ, հրաժարական տվել 2013-ին եւ մնացել ժամանակավոր պաշտոնակատար միչեւ 2014-ը:

Հարվարդի համալսարանում կրթություն ստացած Միկատին սկսել է իր բիզնեսը կառուցել Investcom-ում 1975-1990-ական թվականներին քաղաքացիական պատերազմի թեժ շրջանում:

2006-ին նա վաճառել է MTN Group-ով 5,5 մլրդ դոլարի չափով մասնաբաժինը:

2007-ին հիմնել է M1 Group-ը: