Լիբանանցի գործարար եւ նախկին վարչապետ Նաջիբ Միքաթին խորհրդարանական խորհրդակցություններին բավարար ձայներ է ստացել՝ կառավարության ղեկավար նշանակվելու համար:

Վարչապետի պաշտոնում նրա նշանակումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Սաադ ալ-Հարիրին հրաժարվեց կաբինետ կազմելու փորձերից՝ նախագահ Միշել Աունի հետ անհաղթահարելի տարաձայնությունների պատճառով:

Վարչապետ Հասան Դիաբը, ում կաբինետը հրաժարական էր տվել օգոստոսին՝ Բեյրութի նավահանգստում ռմբակոծությունից հետո, կշարունակի ժամանակավոր գործել՝ մինչ նոր կառավարության ձեւավորումը: