Լիբանանի նորանշանակ վարչապետ Նաջիբ Միկատին միասնության կոչ է արել երկիրը ցնցած տվտեսական եւ ֆինանսական ավերիչ ճգնաժամից հետո վերականգնելու գործընթացը սկսելու համար, հաղորդում է AP-ն:

Նա նշել է, որ կձգտի ձեւավորել նոր կառավարություն, սակայն իրավիճակը չափազանց սարսափելի է, որպեսզի հնարավոր լինի այն հաղթահարել սովորական քաղաքականության օգնությամբ:

«Մենք գտնվում ենք շատ բարդ իրավիճակում... դա բարդ առաքելություն է, որը կարող է հաջողվել միայն այն դեպքում, եթե մենք բոլորս միասին աշխատենք»:

Դեռեւս պարզ չէ՝ կկարողանա՞ արդյոք Միկատին, որին շատերը համարում են երկիրը սննկացման հասցրած քաղաքական դասի մասը, դուրս գալ փակուղուց, որը երկարաձգվել է նոր կառավարությունը ձեւավորելու պատճառով:

Նոր կառավարության առջեւ հսկայական խնդիր է դրված խիստ անհրաժեշտ բարեփոխումներն անցկացնելու, ինչպես նաեւ փրկության միջոցների փաթեթի մասին Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցությունները վերականգնելու հարցում:

Լիբանանում ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Միկատին, դարձել էր այդ պաշտոնի հավակնորդների շրջանում ֆավորիտը, երբ նրան սատարել է Լիբանանի քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը: Միկատիին նաեւ սատարել են նախկին վարչապետ սունիթները՝ ներառյալ Սաադ Հարիրին: