Եվրամիությունը լիբանանյան քաղաքական վերնախավին կոչ է արել առանց հապաղելու կառավարություն կազմել լիբանանյան գործարար Նաջիբ Միքաթիի վարչապետ նշանակվելուց հետո:

«Այժմ շատ կարեւոր է, որպեսզի Լիբանանն արագ վստահելի եւ հաշվետու կառավարություն ձեւավորի, որն ի վիճակի կլինի հաղթահարել երկրի առջեւ ծառացած լուրջ տնտեսական եւ սոցիալական ճգնաժամերը,- ասված է ԵՄ հայտարարության մեջ:- Մենք կոչ ենք անում Լիբանանի քաղաքական առաջնորդներին համագործակցել եւ թույլ տալ արագ վստահելի եւ գործունակ կառավարություն ձեւավորել»: