HMD Global ընկերությունը, որին պատկանում է  Nokia բրենդը, վերաթողարկել է Nokia 6310-ը հեռախոսը։

Հեռախոսի վրա չկա բջջային ինտերնետ, փոխարենը կան FM ռադիո, 0,3 մեգապիքսելանոց խցիկ, Bluetooth 5.0 եւ «Օձապտույտ» խաղը։ Սարքի օպերատիվ հիշողությունը՝ 8 ՄԲ, կուտակիչը՝ 16 ՄԲ (սակայն կարելի է դնել  մինչեւ 32 ԳԲ ծավալով MicroSD քարտ)։ Հեռախոսի կուտակիչը 1150 մԱ է, ինչը կբավականացնի աշխատանքի մի քանի շաբաթվա համար՝ սպասման ռեժիմում։

Նոր 6310-ը գրեթե նման չէ բնօրինակին, տարբերվում է ձեւով եւ կորպուսի գույնով, կոճակներով ու դիսփլեյի չափսով։

Բնօրինակը թողարկվել էր 2001թ. վերջին։