Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի գիտնականները զգուշացրել են առաջիկա 10 տարում աշխարհում ռեկորդային բարձր ջերմաստիճանի մասին, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով Nature Climate Change-ին:

«Գլխավոր միտքն այն է, որ առաջիկա տասնամյակները մենք պետք է պատրաստվենք ռեկորդային շոգ եղանակի, որը կգերազանցի նախորդ ռեկորդները»,-ասել է հետազոտության մասնակից Էրիկ Ֆիշերը:

Գիտնականների կարծիքով՝ անհրաժեշտ է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները: Սակայն ձեռնարկվող միջոցները կարող են անբավարար լինել այն ֆոնին, թե որքան արագ են ջերմոցային գազերը փոխում Երկրի կլիման, հավելել են մասնագետները: